Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է Միլանում

08:23 • 17.11.14

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին երեկ աչքերի բորբոքումով հոսպիտալացվել է Միլանում, հայտնում է Корреспондент-ը։


77-ամյա Բեռլուսկոնին, ով վաղուց է տառապում ծիածանաբորբից (աչքի ծիածանաթաղանթի բորբոքում), տեղափոխվել է Սան Ռաֆայել կլինիկա։


Նրա փաստաբան Ալբերտո Դզանգրիլոյի խոսքով, հիվանդանոցում քաղաքական գործիչը կանցկացնի առնվազն մեկ շաբաթ։


Հոսպիտալացումից մեկ օր առաջ Բեռլուսկոնին ներկա է գտնվել իր մտերիմ Միքայելա Բյանկոֆիորեի գրքի շնորհանդեսին՝ մուգ ակնոցով, ինչը նա բացատրել է նրանով, որ ստիպված է կրել, քանի որ ձախ աչքն արցունքոտվում է։


Աչքի հետ խնդիրները նախկին վարչապետի մոտ սկսվել են 2009-ին, երբ հոգեկան շեղումով մի տղամարդ իր վրա էր նետել հուշանվերային քանդակ։


«Ես ներողություն եմ խնդրում արևային ակնոցի համար, սակայն խնդիրներ ունեմ ձախ աչքիս հետ. այդ քանդակը ինձ զրկեց 4 ատամից և հանգեցրեց ծիածանաբորբի»,- ասել է Բեռլուսկոնին։