Խոցված ուղղաթիռին դեռևս մոտենալ չի լինում. Արծրուն Հովհաննիսյան

10:43 • 17.11.14

Ադրբեջանական կողմը շարունակում է կրակի տակ պահել այն հատվածը, որտեղ գտնվում են ԼՂՀ ՊՆ՝ ադրբեջանական զինուժի կողմից խոցված «Մի–24» ուղղաթիռի բեկորները և զոհված անձնակազմի մարմինները, ինչի հետևանքով հայկական կողմը չի կարողանում մոտենալ տարածքին։


Tert.am–ի հետ զրույցում Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ, փաստորեն դեպքից 5 օր անց էլ այդ կետին մոտենալ չի լինում:

«Լեռնային Ղարաբաղը բանակցում է ԵԱՀԿ–ի և Կարմիր խաչի հետ, նաև, որպեսզի մշտադիտարկում անեն այդտեղ»,- հիշեցրեց Արծրուն Հովհաննիսյանը:


Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ԼՂՀ–ի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:


Tert.am-ի հետ զրույցում ԼՂ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, հիշեցնելով, որ Անջեյ Կասպշիկը Ստեփանակերտում ցանկություն էր հայտնել մշտադիտարկումն անելիս նաև լինել այն վայրում, որտեղ խոցվել էր ուղղաթիռը, ասաց. «Դա, երևի, տեղի կունենա այսօր»։