Լուսակունքի գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2121»-ն ու «ՎԱԶ-2107»-ը. 23-ամյա վարորդը տեղում մահացել է

11:53 • 17.11.14

Նոյեմբերի 15-ին` ժամը 19:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վարորդները և «ՎԱԶ 2107»-ի 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «ՎԱԶ 2107»-ի վարորդը՝ 1991 թ. ծնված Հարություն Խաչատրյանը, գիտակցության չգալով, մահացել է:


Ինչպես տեղեկացնում է Ոստիկանությունը, կատարվում է քննություն: