Դավիթ Սանասարյանը կգիշերի ԵԱՀԿ գրասենյակի առջև

21:20 • 17.11.14

«Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը, ով այսօր ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի դիմաց անժամկետ հացադուլ է հայտարարել, իրեն լավ է զգում: Մնալու է անքան, մինչև միջազգային հանրության ներկայացուցիչները բավարարեն իր պահանջները:

 

Այսօր նրան մոտեցել է ԵԱՀԿ գրասենյակի տնօրենի տեկավարը: «Նա ներկայացավ փոխդեսպան, լսեց ինձ, ներկայացրեց, որ իրենք այդ կառուցը չեն: Ես դա գիտեմ, բայց նաև գիտեմ, որ ՄԱԿ-ն այստեղ չունի գործող կառույց, դրա համար այստեղ եմ»,-Tert.am-ին ասաց Դավիթ Սանասարյանը:


Վերջինս նաև նշեց, որ իրեն մոտեցել են ոստիկանները և ասել, որ եթե խնդիր լինի, դիմի նրանց: