Արթիկում 22-ամյա երիտասարդի են դանակահարել

12:13 • 17.11.14

Հիվանդանոցից ոստիկանության Արթիկի բաժնում նոյեմբերի 15-ին, ժամը 21.20-ին  հաղորդում է ստացվել, որ «աջ կողատակի ծակած-կտրած» վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1992 թ. ծնված Սամվել Պ.-ն: 

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Սամվել Պ.-ի մայրը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ անձը, անհայտ վայրում և հանգամանքներում, սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է որդու աջ կողատակին` պատճառելով վնասվածք: 

Ըստ բժշկի տեղեկանքի՝ Սամվել Պ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սամվել Պ.-ին նոյեմբերի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արթիկ քաղաքի երկաթգծի կայարանի տարածքում դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել 1994 թ. ծնված Դավիթ Ա.-ն: 

Դավիթ Ա.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն: