Սոչիում ընկերուհուն սպանած խանդոտ ադրբեջանցուն 20 տարվա ազատազրկում է սպառնում

14:05 • 17.11.14

Սոչիում խանդի հողի վրա սարսափելի սպանություն է տեղի ունեցել, որը ցնցել է բոլորին:

 

Ինչպես տեղեկացնում է vesti.az-ը՝ ռուսական լրատվամիջոցներին հղումով, տեղի հագուստի խանութներից մեկում դանակահարվել և սպանվել է վաճառողուհին՝ իր ադրբեջանցի սիրեկանի կողմից:

 

Քննության ընթացքում պարզվել է, որ կինը խանդի հողի վրա վիճել է 36-ամյա ադրբեջանցու հետ և եկել է խանութ, որտեղ աշխատել է որպես վաճառողուհի:

 

Ադրբեջանցին գնացել է կնոջ մոտ և դանակի 8 հարված հասցրել նրան: Վաճառողուհու կյանքը փրկել չի հաջողվել. նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում՝ արյան կորստից: Բացի այդ, վնասված են եղել կնոջ կենսական նշանակության օրգանները:

 

Նրա մահվան փաստով քրեական գործ է հարուցվել: Ադրբեջանցին ձերբակալվել է: Նրան մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում: