Թայլանդում մարդու մարմնի մասերով ծանրոց են առգրավել
Բանգկոկի ոստիկանությունը ծանրոցում, որը երկու ամերիկացի փորձում էին ուղարկել Լաս Վեգաս, մարդկային մարմնի մասեր է հայտնաբերել` երեխայի գլուխ, ոտքի մասեր, մեծահասակի` դաջվածքներով պատված մաշկի կտորներ, ինչպես նաև՝ դանակի հարվածի հետքով սիրտ:
Ինչպես գրում է BBC-ն` ամերիկացիներին հարցաքննել և ազատ են արձակել, որից հետո նրանք անմիջապես հեռացել են երկրից: Նրանց պնդմամբ` այդ բոլոր մարմնի մասերը նրանք գնել են Բանգկոկի շուկաներից մեկում և պատրասվում էին ուղարկել իրենց ընկերոջը` ԱՄՆ:
Թայլանդի ոստիկանությունը պարզում է` արդյո՞ք այդ գտածոները որևէ կապ ունեն սպանությունների հետ, թե՞ ոչ:










