Associated Press-ը հրապարակել է մալայզիական «Բոինգ»-ի անկումից անմիջապես հետո արված տեսանյութը (տեսանյութ)

12:16 • 17.11.14

Դոնեցկում MH17 չվերթի մալայզիական «Բոինգ» օդանավի անկումից չորս ամիս անց Associated Press-ի տրամադրության տակ է հայտնվել նախկինում չհրապարակված սիրողական տեսանյութ՝ անմիջապես դեպքի վայրից, գրում է lenta.ru-ն:

 

Ենթադրվում է, որ դա առաջին կադրերն են՝ նկարահանված Գրաբովո գյուղի բնակելի տների մոտակայքում ավիավթարից անմիջապես հետո:

 

Տեղի բնակիչներն իսկզբանե կարծել են, թե կործանվել է ուկրաինական ռազմաօդային ուժերի ինքնաթիռ: Մի տղամարդ, տեսնելով մեծ քանակությամբ բեկորներ, հետաքրքրվում է՝ քանի ինքնաթիռ է կործանվել: Նրան պատասխանում են, որ մեկ ինքնաթիռ է ընկել:

 

Դոնեցկում օդանավի աղետի հետաքննությամբ զբաղվում են հոլանդացի մասնագետները: Նոյեմբերի 16-ին սկսվել է Դոնեցկի շրջանից «Բոինգ»-ի բեկորների դուրս բերումը:

 

Malaysia Airlines ավիաընկերության օդանավը, որը թռչում էր Ամստերդամից դեպի Կուալա Լումպուր, ընկել է Դոնեցկի մոտ 2014 թվականի հուլիսի 17-ին: Ինքնաթիռում գտնվող 298 մարդիկ զոհվել են:
More ABC US news | ABC Health News