Սիերա Լեոնեից վիրաբույժին սխալմամբ Էբոլայից ապաքինված են համարել
Մինչ ԱՄՆ-ում հիվանդանոց տեղափոխվելը, Սիերա Լեոնեից վիրաբույժ Մարտին Սալիային համարել են Էբոլա տենդից ապաքինված, գրում է gazeta.ru-ն՝ The Washington Post-ին հղումով։
Նոյեմբերի 10-ին անցկացված վերաթեստավորումը ցույց է տվել, որ Սալիան ամեն դեպքում հիվանդ է Էբոլայով։
«Մենք ցնծում էինք։ Եթե թեստը հայտնում է, որ Էբոլայով վարակված չես, ուրեմն նշանակում է, որ հիվանդ չես։ Սակայն ամեն ինչ հետո քանդվեց»,- ասել է Կոմբա Սոնգու Մ'Բրիվան, ով բուժել է Սալիային Սիերա Լեոնեի մայրաքաղաք Ֆրիթաունում գտնվող Hastings Ebola Treatment Center կլինիկայում։
Հնարավոր է, որ եթե օգնությունը ճիշտ ժամանակին հասցված լիներ, ապա Սալիայի առողջական ցուցանիշներն այդքան ծայրահեղ չէին լինի, ենթադրում է վարակվածի ընտանիքը։
Այժմ վիրաբույժը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում Նեբրասկա նահանգի բժշկական կենտրոններից մեկում։










