Քոլին Ֆարելն իր աջակցությունն է հայտնել իռլանդացիների միասեռ ամուսնություններին
Իռլանդացի դերասան Քոլին Ֆարելը բաց նամակ է հղել ի աջակցություն Իռլանդիայում միասեռ ամուսնությունների օրինականացման, հայտնում է MTV News-ը։
2015-ին այդ հարցը պետք է որոշվի երկրում անցկացվելիք հանրաքվեի ժամանակ։
Իռլանդացի դերասանը կոչ է արել իր համաքաղաքացիներին քվեարկել նույնասեռական զույգերին ընտանիք կազմելու իրավունք տրամադրելու օգտին։
Մեկնաբանելով իր դիրքորոշումը՝ դերասանը պատմել է իր մեծ եղբոր՝ Իմոնի մասին, ով ստիպված է եղել տեղափոխվել Կանադա՝ իր զուգընկերոջ հետ ամուսնություն կնքելու համար։
«Ես իմացա եղբորս կողմնորոշման մասին, երբ դեռ 12 տարեկան էի։ Հիշում եմ, որ զարմացել էի, բայց դա ինձ համար անբնական բան չէր։ Այն փաստը, որ նա իր երազանքը կատարելու համար ստիպված է եղել լքել Իռլանդիան, իսկապես խելահեղություն է»,- ասել է դերասանը։
38-ամյա դերասանը հայտնի է դարձել «Ալեքսանդր», «Հեռախոսախցիկ» և այլ ֆիլմերում դերերով։










