Գերմանիայում տղամարդը պայթեցրել է իրեն՝ ոստիկանների աչքի առաջ
Գերմանիայի Հոմբերգ քաղաքում տղամարդն ինքնասպան է եղել՝ տան մոտ պայթեցնելով իր ավտոմեքենան, տեղեկացնում է korrespondent.net-ը:
Տեղի ոստիկանները հաղորդել են, որ միջադեպի հետևանքով տուժել է 7 մարդ, և իրենք ականատես են եղել տղամարդու ինքնասպանությանը:
Քաղաքացին ինքնասպանություն է գործել ընտանեկան վեճի պատճառով, ինչի համար էլ ոստիկանության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր՝ հարևանների կանչից հետո:
Նրանք տեսել են, թե ինչպես է տղամարդը դուրս գալիս փողոց, նստում մեքենան ու հեռանում: Որոշ ժամանակ անց նա վերադարձել է, տան մոտ կայանել մեքենան, ինչից հետո պայթյուն է որոտացել:
«Մեքենայից ոչինչ չի մնացել: Շարժիչի մի կտոր ընկել է պայթյունի վայրից 30 մետր հեռու»,- տեղեկացրել է ոստիկանության ներկայացուցիչ Վոլֆգանգ Քելլերը:
Նրա խոսքով ՝ հարակից տները վնասվել են:










