Հավայան կղզիներում լավան սարալանջից սահում է ցած՝ ավերելով իր ճանապարհին եղած ամեն ինչ (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանական Daily Mail-ը հրապարակել է տեսանյութ, որը ցույց է տալիս այն պահը, թե ինչպես է Հավայան կղզիներում լավան սարալանջից սահում ցած՝ իր ճանապարհին այրելով ամեն ինչ:
Մեծ կղզին հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ջրվեժներով, բայց այս տեսարանը, որ նկարահանվել է երեքշաբթի, դժոխային տեսք է հաղորդում ընդհանուր պատկերին:
Լավան սկսել է ժայթքել Հավայիի Կիլաուեա հրաբխից հունիսի 27-ին: Այդ ժամանակվանից ի վեր լավան անցել է 13 մղոնից ավելի ճանապարհ և շարժվում է մոտ 1000 բնակիչ ունեցող Պահոա գյուղաքաղաքով՝ ավերելով իր ճանապարհին ընկած գերեզմաններն ու տները:
Կիլաուեան պարբերաբար ժայթքում է արդեն ավելի քան 30 տարի:












