Անջելինա Ջոլի, Կիրա Նայթլի, Ջենիֆեր Լոպես...աստղերը՝ Hollywood Film Awards-2014 մրցանակաբաշխությանը (լուսանկարներ)
Հոլիվուդում նոյեմբերի 14-ին կայացել է 18-րդ Hollywood Film Awards-2014 մրցանակաբաշխությանը, գրում է segodnya.ua-ն։
Միջոցառման հյուրերն են եղել Անջելինա Ջոլին, Կիրա Նայթլին, Քրիստեն Ստյուարթը, Բենեդիկտ Քամբերբեթչը, Ջենիֆեր Լոպեսը, Ջուլիանա Մուրը, Ջոնի Դեփը և շատ այլ աստղեր։
Տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել ռեժիսոր Դևիդ Ֆինչերի «Անհետացածը» դրաման։ «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Բենեդիկտ Քամբերբեթչը, իսկ «Լավագույն դերասանուհի» է ճանաչվել Ջուլիանա Մուրը։
«Հոլիվուդի նորեկ» անվանակարգում հաղթել է Ջեք Օ՛Քենելը, ով կատարել է գլխավոր դերն Անջելինա Ջոլիի «Անկոտրումը» ֆիլմում։
Ի դեպ, ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, այս միջոցառմանն ամերիկացի հռչակավոր դերասան Ջոնի Դեփն անսթափ է ներկայացել և հայհոյել ելույթի ժամանակ: Դերասանը ճոճվելով բեմ է բարձրացել և անհարիր բառեր օգտագործել (տեսանյութը՝ այստեղ)։
![]()





























