Իտալիան Tornado կործանիչներ կուղարկի Իրաք՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի համար
Իտալիան Tornado տիպի 4 կործանիչ կուղարկի Իրաք՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի համար, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Ակնկալվում է, որ կործանիչները կուղարկվեն նոյեմբերի վերջին, և դրանք կտեղակայվեն Քուվեյթում գործող ռազմաբազայում:
Ենթադրվում է, որ Իտալիայի օդուժին պատկանող ինքնաթիռներին կհանձնարարվի հեռախուզական աշխատանքներ իրականացնել, և դրանք հարվածներ չեն հասցնի ԻՊ-ի դիրքերին:
Իտալական Tornado-ներն արդեն բազմիցս մասնակցել են պատերազմների. 1991թ.-ին՝ Պարսից ծոցում, Բալկանյան պատերազմին՝ 1995 և 1999 թթ-ին, նաև Աֆղանստանում և Լիբիայում իրականացված գործողություններին:
Այս կործանիչները կուժեղացնեն Իտալիայի մասնակցությունն ԻՊ-ի դեմ մղվող միջազգային գործողություններին:










