Քիմ Քարդաշյանը նկարահանվելու է հայտնի հեռուստահաղորդման հնդկական տարբերակում
Հեռուստաշոուների աստղ Քիմ Քարդաշյանը նկարահանվելու է Big Brother հեռուստահաղորդման հնդկական տարբերակում, որի անվանումն է Bigg Boss, հայտնել է հաղորդումը եթեր հեռարձակող հեռուստաընկերության խոսնակը, գրում է CNN News-ը։
Քարդաշյանը շաբաթ օրը միանալու է հաղորդման 12 այլ մասնակիցներին Մումբայում։
Փամելա Անդերսոնը և Ջեյդ Գուդին ևս դերեր են խաղացել Bigg Boss-ում։











