ԻՊ-ի կողմից ամերիկացի պատանդի գլխատման տեսանյութում հնարավոր է՝ ներկա է Քարդիֆի ուսանող. The Guardian

17:58 • 17.11.14

Ոստիկանությունը հետաքննում է ամերիկացի պատանդ Փիթեր Քեսիգի սպանության տեսանյութում ներկա գտնվող «Իսլամական պետության» գրոհայինների խմբին Քարդիֆի համալսարանի ուսանողի պատկանելիության հնարավորությունը, գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:

 

20-ամյա Նասեր Մուտանան չի կարողացել ընդունվել Մեծ Բրիտանիայում բժշկական դպրոց և գաղտնի մեկնել է Սիրիա: Նա արդեն նաև հայտնվել է նորեկների հավաքագրման մասին «Իսլամական պետության» տեսանյութում:

 

Երկուշաբթի նրա հայրը՝ Ահմեդ Մուտանան, հայտնել է, որ ամերիկացի պատանդի մահապատժին ներկա տղամարդկանց թվում կարող է լինել նրա որդին:

 

«Հավանաբար՝ դա նա է: Ես չեմ կարող վստահ լինել պատկերի որակի պատճառով, և, առհասարակ, ինչպես կարելի է այստեղ վստահ լինել: Բայց դա կարող է նա լինել»,- նշել է Ահմեդ Մուտանան:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Բարաք Օբաման հասատել է Փիթեր Քեսիգի մահը: