Վաշինգտոնում մարիխուանայի առաջին աճուրդը 600.000 դոլար եկամուտ է բերել
ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Փրոսեր քաղաքում մարիխուանայի մշակմամբ զբաղվող ֆերման անցկացրել է օրինականացումից հետո մարիխուանայի վաճառքի առաջին աճուրդը: Ֆերման մոտ 136 կիլոգրամ մարիխուանա է վաճառել մշակողներին և մանրածախ վաճառականներին և աշխատել է 600 հազար դոլար, գրում է Gazeta.ru-ն:
Աճուրդն անցկացվել է սև ծածկի տակ, որի առջև դրվել են բարձր ջրատաքացուցիչներ: Միջոցառումը հսկել է Ալկոհոլի վաճառքի հսկողության վաշինգտոնյան վարչության առնվազն երկու ներկայացուցիչ: Գինն առաջարկելուց առաջ աճուրդի մասնակիցներին թույլ են տվել հոտ քաշել մարիխուանայի փաթեթներից:
Մարիխուանան տնկվել է մայիսին և հավաքվել սեպտեմբերին և հոկտեմբերին: Ֆերմայի սեփականատեր Ռենդի Ուիլյամսը հայտարարել է, որ աճուրդ է անցկացրել «այդ ամենից հնարավորինս արագ ազատվելու» և ավելի շատ ժամանակ թոռան հետ անցկացնելու համար:
Ուիլյամսը նաև հայտնել է, որ պատրաստվում է նվիրաբերել աշխատածի մի մասը՝ մոտ 14 հազար դոլար, տեղի դպրոցներին:










