Բրիտանական խորհրդարանը մասամբ տարհանվել է՝ կասկածելի իրի պատճառով

15:58 • 17.11.14

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի աշխատակիցների մի մասը տարհանվել է՝ շենքում հայտնաբերված կասկածելի փաթեթի պատճառով, գրում է gazeta.ru-ն: Այդ մասին Reuters գործակալությանը հայտնի է դարձել Լոնդոնի ոստիկանությունից:

 

Կասկածելի առարկան հայտնաբերվել է Պորտկալիս-Հաուսում՝ Վեսթմինսթերի շրջանում խորհրդարանի շենքերից մեկում: Շենքից տարհանվել են բոլոր աշխատակիցները, փակվել է դրա ներքևում գտնվող մետրոյի կայարանը:

 

Պորտկալիս-Հաուս շենքում են գտնվում բրիտանական խորհրդարանի 213 պատգամավորների աշխատասենյակները և նրանց օգնականների գրասենյակները: