Մի խումբ լեհ դիվանագետներ արտաքսվել են Ռուսաստանից

13:47 • 17.11.14

Մի խումբ լեհ դիվանագետներ արտաքսվել են Ռուսաստանից՝ «իրենց կարգավիճակին անհամապատասխան գործունեության համար»: Այդ մասին ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության բաժնի մեկնաբանությունում, գրում է lenta.ru-ն:

 

Նախարարությունում հստակեցրել են, որ այդ քայլը Լեհաստանից ռուս դիվանագետների արտաքսման պատասխանն է:

 

«Այո, ցավոք, լեհական իշխանություններն իսկապես նման ոչ բարեկամական և ոչնչով չհիմնավորված քայլ են ձեռնարկել: Այդ առնչությամբ ռուսական կողմը ձեռնարկել է ադեկվատ պատասխան միջոցներ»,- ընդգծել են ԱԳՆ-ում: