Պորոշենկոն Ուկրաինան համարում է ամենավտանգավոր վայրն աշխարհում
Ուկրաինան «այժմ ամենավտանգավոր վայրն է աշխարհում»։ Նման տեսակետ է հայտնել երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
Նրա կարծիքով՝ ռազմական գործողությունները երկրի արևելքում «ավելի վտանգավոր են, քան «Իսլամական պետություն» խմբավորման կողմից սպառնալիքը և այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում»։
Ուկրաինան չի ցանկանում պատերազմ, սակայն ստիպված է պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման, ասել է նա։










