Պուտինը թռիչքների ռեկորդ է սահմանել իր վերջին գործուղման ընթացքում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր վերջին գործուղման ժամանակ թռիչքների ռեկորդ է սահմանել: Այս մասին հայտնում է Life News-ը:
Ըստ աղբյուրի՝ իննօրյա շրջագայության ընթացքում Պուտինն այցելել է Չինաստան, Հեռավոր Արևելք, Ավստրալիա և վերադարձել Մոսկվա:
Այս կերպ միջազգային գագաթնաժողովներին ներկա լինելու համար Պուտինը թռել է 33800 կմ, ինչը Երկրի հասարակածի 85 %- ն է: Այս ընթացքում Պուտինն օդում է անցկացրել 40 ժամ:










