Պորոշենկոն հայտարարել է Roshen կոնցեռնի հնարավոր վաճառքի մասին

14:15 • 17.11.14

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է մոտ ապագայում Roshen հրուշակեղենի կոնցեռնի հնարավոր վաճառքի մասին, գրում է gazeta.ru-ն։

 

Այդ մասին երկրի ղեկավարը հայտնել է Bild գերմանական թերթին։

 

Պորոշենկոյի խոսքով՝ այժմ Roshen-ի վաճառքի հարցով «կոնկրետ բանակցություններ» են տարվում խոշոր ներդրումային բանկի հետ։

 

«Ես հուսով եմ, որ շուտով մենք կկարողանանք պայմանագիր կնքել»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։

 

Նույն թերթին Պորոշենկոն ասել էր, որ Ուկրաինան պատրաստ է ամենավատ սցենարներին, այդ թվում՝ Ռուսաստանի հետ պատերազմին։