Սաուդացի տղամարդը բաժանվել է կնոջից հենց ամուսնության օրը` առաջին անգամ լուսանկարվելիս նրա դեմքը տեսնելուց հետո
Սաուդացի փեսացուն բաժանվել է հարսնացուից ամուսնության առաջին իսկ օրը` առաջին անգամ նրա դեմքը տեսնելուց հետո, երբ լուսանկարիչը խնդրել է նրանց՝ պատրաստվել լուսանկարվելու համար:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` Մեդինա քաղաքում բնակվող երիտասարդները համաձայնել են ամուսնանալ միմյանց հետ՝ առանց երբևէ հանդիպելու, ինչն ընդունված ավանդույթ է Միջին Արևելքի երկրներում: Հարսանիքի ժամանակ, երբ հարսնացուն հանել է քողը և պատրաստվել լուսանկարվելու, նրա նորապսակ ամուսինը ապշահար ոտքի է ցատկել:
«Դու այն աղջիկը չես, որի հետ ուզում եմ ամուսնանալ: Դու այն չես, ում ես պատկերացրել եմ: Ների'ր, բայց ես ուզում եմ բաժանվել», - հայտարարել է վերջինս:
Հարսնացուի և հյուրերի` փեսային համոզելու ջանքերn ապարդյուն են անցել: Տղամարդն ասել է, որ հնարավորություն չի ունեցել նրան տեսնելու ամուսնությունից առաջ, և բաժանումն անխուսափելի է:











