Շոտլանդական բանկը կհրաժարվի «տիկին» և «պարոն» դիմելաձևերից՝ տրանսգենդերներին չվիրավորելու համար
The Royal Bank of Scotland շոտլանդական թագավորական բանկի աշխատակիցները մոտ ժամանակներս կհրաժարվեն տիկին, օրիորդ և պարոն (անգլ․՝ Mr, Mrs, Miss և Ms) դիմելաձևերից, գրում է lenta.ru-ն։
Նոր կանոնը շուտով ուժի մեջ է մտնելու լեսբուհի, գեյ և տրանսգենդեր անձանց չվիրավորելու համար, գրում է The Times-ը։
Ինչպես նշվում է՝ սովորական դիմելաձևերի փոխարեն կօգտագործվի չեզոք՝ «Mx» ձևը, որը սովորաբար օգտագործվում է «մաքս», երբեմն կարդացվում է նաև «միքս» կամ «միքստեր»։
Բանկը նաև պատրաստվում է հաճախորդի կողմից լրացվող փաստաթղթերից հեռացնել «մորական ազգանունը» կետը, որպեսզի անհարմար դրության մեջ չդնի այն անձանց, ովքեր դաստիարակվել են նույնասեռական ընտանիքում։
Բացի այդ, աշխատակիցներին նաև սովորեցնում են, թե ինչպես շփվել այն անձանց հետ, ովքեր հայտնել են իրենց սեռափոխության մասին։
RBS-ն Բրիտանիայում երկրորդ խոշոր բանկերից է, որը հիմնադրվել է 1727-ին։ Բանկն ունի 170.000 աշխատակից։










