Մահացել է Հոլանդիայի ամենատարեց մարդը՝ 108-ամյա Սերոբ Միրզոյանը
Հոլանդիայի ամենատարեց մարդը՝ ազգությամբ հայ, Թուրքիայի քաղաքացի Սերոբ Միրզոյանը, կնքել է իր մահկանացուն, տեղեկացնում է Նիդեռլանդներում գործող թուրքալեզու Haber.nl կայքը։
1906 թվականին Դիարբեքիրում ծնված Միրզոյանը 1996թ.-ին տեղափոխվել էր Նիդեռլանդներ և բնակվում էր Ամստերֆորտ քաղաքում:
Այս ամռանը Միրզոյանը նշել էր իր 108-ամյակը:
Նրա մահվանից հետո Հոլանդիայի ամենատարեց մարդու տիտղոսին է արժանացել 107-ամյա Ֆլուր վան Քլեմփութը:










