Իսպանիայի հյուրանոցում համարը փակվել է տեսիլքների պատճառով
Հնադարյա կատալոնական ամրոցում տեղակայված պատմական հյուրանոցի համարը փակվել է, սակայն եթե այցելուները պնդում են, որուզում են այնտեղ գիշերել, նրանց թույլ են տալիս: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Noticia-ին:
Բարսելոնայից 100 կմ հեռավորության վրա գտնվող Կարդոներ գետն ի վեր խոյացող լեռան ստորոտին տեղակայված IX դարում կառուցված աշտարակներից մեկում կառուցված հյուրանոցը հայտնի է այնտեղ տիրող միջնադարյան մթնոլորտով, որի պատմությունը կապվում է երիտասարդ քրիստոնյա աղջկա ողբերգական լեգենդի հետ, որը մահացել է աշտարակներից մեկում:
Ամրոցի յոթերորդ հարկում արևմտյան թևի վրա գտնվող 712 համարը հյուրանոցի ղեկավարությունը ստիպված է եղել փակել, երբ բազմաթիվ հյուրեր բողոքել են տարօրինակ աղմուկից, ծորակների՝ ինքնուրույն բացվելուց և անցկացրած անքուն գիշերներից:










