Նովոսիբիրսկում 3 երեխաների մորն ազատազրկել են ալիմենտներ չվճարելու համար
ՌԴ Նովոսիբիրսկի դատարանը երեք անչափահաս երեխաների մորը մեղավոր է ճանաչել մոտ 900.000 ռուբլու չափով ալիմենտ վճարելուց խուսափելու համար և դատապարտել նրան 9 ամիս ազատազրկման, հայտնել են Դատական ակտերի հարկադիր կատարման շրջանային ծառայությունից, գրում է Interfax-ը։
Ինչպես նշվում է ծառայության տրամադրած տեղեկության մեջ, Նովոսիբիրսկի Ձերժինսկի շրջանի բնակչուհին երկար ժամանակ է չի վճարում ալիմենտներ իր երեխաների խնամքի համար, ովքեր այժմ գտնվում են մանկատանը։
Պարտքը կազմել է 300.000 ռուբլի ամեն երեխայի համար։
Դատարանը նրան երկու անգամ ներգրավել է քրեական պատասխանատվության, սակայն դատավճիռները նա արհամարհել է։










