Բելգիայում Ադրբեջանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել

08:38 • 18.11.14

Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները Բելգիայում Ադրբեջան պադեսպանատան մոտ պիկետ են կազմակերպել:

 

Ինչպես տեղեկացնում է contact.az կայքը, նրանք պահանջել են ազատ արձակել քաղբանտարկյալներին և ձերբակալված իրավապաշտպաններին:

 

Նրանք իրենց ձեռքերում պահել են ձերբակալված իրավապաշտպանների՝ Լեյլա Յունուսի, Ռասուլ Ջաֆարովի, Ինտիգամ Ալիևի և այլոց նկարները: