Բրիտանիան Ուկրաինա կուղարկի 10 զրահապատ մեքենա

10:24 • 18.11.14

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել է Ուկրաինայի արևելք տասը զրահապատ մեքենա ուղարկելու մասին՝ այնտեղ աշխատող ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելությանն օգնության համար: Այդ մասին ասված է երեքշաբթի՝ նոյեմբերի 18-ին նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ, գրում է lenta.ru-ն:

 

Ինչպես նշվում է, 1,2 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ սարքավորումներով զինված զրահապատ մեքենաներն անհրաժեշտ են ուկրաինական զորքերի և ռուսամետ անջատողականների միջև ուժգնացող հակամարտության պայմաններում ԵԱՀԿ առաքելության անվտանգությունն ապահովելու համար:

 

Բացի այդ, որպես դիտորդ Ուկրաինա կմեկնի ևս չորս բրիտանացի՝ ի հավելումն այնտեղ արդեն ներկա 20-ի: