Հնդկուհին 10 ժամ շրջել է փողոցում, և նրան ոչ ոք չի նեղացրել. ամերիկյան էքսպերիմենտը կրկնել են Բոմբեյում
Daily Mail-ը հայտնում է, որ բավականին համարձակ հագնված կինը տասը ժամ շրջել է հնդկական Բոմբեյ քաղաքում, և նրան ոչ ոք չի նեղացրել` ի տարբերություն Նյու Յորքով վերջերս շրջած կնոջ, որը նույնքան ժամանակում վիրավորական վերաբերմունքի բազմաթիվ դրսևորումների էր ենթարկվել փողոցում՝ անծանոթ տղամարդկանց կողմից:
Հնդկաստանում Պուջա Սինգհ անունով կինը քաղաքում շրջել է «տոպով» և մինի զգեստով: Նրան ոչ միայն չեն նեղացրել, այլև անգամ «ռեպլիկ» չեն արել: Նյու Յորքում նման քայլի դիմած Շոշանա Բի Ռոբերտսը տրամագծորեն այլ իրավիճակում էր հայտնվել վերջերս:










