Թայլանդում փիղն «առևանգել» է ռուս զբոսաշրջիկներին և տարել ջունգլիներ

00:22 • 18.11.14

Թայլանդում փղի վրա նստած՝ զբոսանքի դուրս եկած ռուս զբոսաշրջիկները հրաշքով են ողջ մնացել: Այս մասին հաղորդում է  Interfax.ru-ն:


Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ 18-ամյա փիղը ոտնահարել է ուղեկցողին և փախել ջունգլիներ, իր հետ տանելով ռուս զբոսաշրջիկին՝ իր դստեր հետ:


Փիղը վազել է մոտ 3 կիլոմետր: Փրկարարները կարողացել են հասնել նրան արմավենիների պլանտացիաներում և քնեցնել վերջինիս տրանկվիլիզատորների օգնությամբ: