Էլիզաբեթ 2-րդ թագուհին կբացի միջազգային առաջնորդների ակադեմիան

09:49 • 18.11.14

Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտին կից կբացվի միջազգային առաջնորդների ակադեմիա։ Բացման հանդիսավոր արարողությունը կիրականացնի Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը, գրում է Корреспондент-ը։

 

«Ինստիտուտը ստեղծել է ակադեմիան, որպեսզի ապագա և ներկայիս առաջնորդներին հնարավորություն տա ուսումնասիրել այն առարկաները, որոնք նրանց պետք կգան ժամանակակից աշխարհի ճգնաժամային խնդիրների պայմաններում հիմնական կառավարական խնդիրները լուծելու համար։ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը և Էդինբուրգի հերցոգ Ֆիլիպը հանդիսավորությամբ կբացեն ակադեմիան նոյեմբերի 18-ին»,- նշվում է ինստիտուտի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

 

Թագուհին կբացի նաև ակադեմիայի բացմանը նվիրված հուշատախտակը և կհանդիպի ինստիտուտի աշխատակիցների և հետազոտողների հետ։