Եվրոպայի լավագույն քաղաք է ճանաչվել Ռոտերդամը
Urbanism Awards մրցանակաբաշխության շրջանակում Ուրբանիզմի ակադեմիան եվրոպական լավագույն քաղաք է ճանաչել Ռոտերդամը։ Քաղաքը հաղթել է տեղի իշխանությունների թափանցիկ գործելաոճի և նորարարական ճարտարապետության շնորհիվ, գրում է buro247.ru-ն։
Ճարտարապետական բուռն ակտիվությամբ հոլանդական Ռոտերդամը կարող է մրցակցել միայն 20-րդ դարասկզբի Նյու Յորքի և կոմունիստական վաղ խորհրդային կառույցների հետ։ Այս քաղաքը կարելի է անվանել ժամանակակից ճարտարապետության եվրոպական լաբորատորիա։ Դա է դարձել պատճառներից մեկը, որ Ուրբանիզմի ակադեմիան Ռոտերդամը ճանաչել է լավագույն եվրոպական քաղաք։
Պաշտոնական ձևակերպումը հետևյալն է՝ «Առավելապես երիտասարդ, բաց, հանդուրժող հասարակության համար, որն ընտրել է նորարարական ճարտարապետությունը, քաղաքային դիզայնը և նոր բիզնես-մոդելը»։
Պաշտոնական կոչման համար հոլանդական քաղաքի հետ մրցակցել են իտալական Թուրին և դանիական Օրհուս քաղաքները։










