Ուկրաինայում բլիթներ ուտելու մրցույթի հաղթողը մահացել է մրցանակը ստանալիս

11:19 • 18.11.14

Ուկրաինայի Լվովի մարզում բլիթներ ուտելու մրցույթի հաղթողը մահացել է բեմում մրցանակը ստանալու պահին, գրում է gazeta.ru-ն՝ Interfax-ին հղումով։

 

Մրցույթն անցկացվում է ամեն տարի նոյեմբերի 15-ին «Ստրիյ» շրջանային կենտրոնում անցկացվող փառատոնի ժամանակ։

 

53-ամյա կինը, ով հաղթել էր մրցույթում, բեմ է բարձրացել մրցանակը ստանալու և սկսել է իրեն վատ զգալ, ապա մահացել է մինչ բժիշկների ժամանումը։

 

Նշվում է, որ կնոջ մահվան առնչությամբ գործ է հարուցվել։