Ռուսաստանցի տղան նոր ունակություն է ձեռք բերել էլեկտրական ցնցում ապրելուց հետո (լուսանկար, տեսանյութ)
Ռուսաստանցի տղան, ով հրաշքով է ողջ մնացել՝ էլեկտրական ցնցում ստանալուվ, միջադեպից հետո նոր ունակություն է ձեռք բերել:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` 12-ամյա Նիկոլայը դպրոցից տուն վերադառնալիս է եղել, երբ ճանապարհին հենվել է լապտերի սյանը, և լապտերը պայթել է: Ցնցումից հետո խելքի գալով` տղան կարողացել է հասնել տուն և ասել, թե ինչ է պատահել:
Հաջորդ առավոտյան արթնանալով՝ տղան նկատել է, որ անկողնու վրա թափված մետաղադրամները կպչում են մարմնին, այնուհետև նախաճաշի ժամանակ նա փորձ է կատարել գդալով և տեսել, որ այն նույնպես կպչում է մարմնին ու չի ընկնում:
Տղան, ով կատակերգությունների սիրահար է, այժմ ասում է, որ մեծանալով՝ ցանկանում է որևէ սուպերհերոս դառնալ և ինչ-որ բան անել մարդկանց օգնելու համար:












