Այսօր տղամարդկանց միջազգային օրն է
Ամեն տարի նոյեմբերի 19-ին աշխարհում նշվում է Տղամարդկանց միջազգային օրը:
Առաջին անգամ այն նշել են 1999թ.-ին՝ Տրինիդադ և Տոբագոյում՝ Կարիբյան ծովում գտնվող այդ կղզի պետությունում:
Դրանից հետո տոնն աջակցություն է ստացել նաև Կարիբյան ավազանի այլ երկրների կողմից, ապա տարածվել Ավստրալիայում, Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում, Եվրոպայում: Տոնին իր աջակցությունն է հայտնել նաև Միացյալ ազգերի կազմակերպությունը:
Նման տոնակատարություն իրականացնելու գաղափարը հնչել էր դեռևս 1960-ական թվականներին, երբ ցանկություն էր առաջացել փետրվարի 23-ը հռչակել տղամարդկանց միջազգային օր՝ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի նմանությամբ:
Սակայն երկար տարիներ այդ գաղափարը չէր իրագործվել:










