Թուր և ուղտ. արքայազն Հարին շոփինգ է արել արաբական շուկայում. լուսանկարներ
Daily Mail-ը հայտնում է, որ Բրիտանիայի արքայազն Հարին սրով մարտահրավեր է նետել մամուլին:
Դա տեղի է ունեցել Օմանի մայրաքաղաք Մուսկատի շուկայում: Երբ արքայազնին ավանդական օմանյան սուրն են նվիրել, նա պարզել է սուրը և ասել. «Դե, որտե՞ղ է մամուլը»:
Հարին եռօրյա այցով Օմանում է, որից հետո կմեկնի Աբու Դաբի: Հարիի այլ օմանյան «քաջագործությունների» թվում են իր եղբորորդի արքայազն Ջորջի համար խաղալիք ուղտի ընտրությունը: Նա այցելել է տեղի 15-րդ դարի ամրոցը:















