Ձնաբուքը Նյու Յորք նահանգի հյուսիսում 6 մարդու մահվան պատճառ է դարձել (լուսանկարներ)

17:13 • 19.11.14

ԱՄՆ-ում՝ Նյու Յորք նահանգի հյուսիսում, ուժեղ ձնաբուքը վեց մարդու մահվան պատճառ է դարձել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով ABC News-ին:

 

Բուֆալո քաղաքի քաղաքապետը ձնաբուքն անվանել է վերջին 40 տարվա ընթացքում ամենաուժեղը:


Ռեկորդային ցածր ջերմաստիճանը և բուքը կաթվածահար են արել նահանգը: Տասնյակ ավտոմեքենաներ արգելափակվել են Բուֆալոյում և Նյու Յորքում, այդ թվում՝ բասկետբոլի կանանց համալսարանական թիմի ավտոբուսը:

 

Ձնաբքի ընթացքում 20 մարդ թաքնվել է ոստիկանական բաժանմունքում, ևս այդքան մարդ՝ հրշեջ կայանում:

 

Ձյան շերտի բարձրությունը տեղ- տեղ հասնում է մեկուկես մետրի, այդ պատճառով վթարային ծառայությունները շարժվում են ձնագնացներով: Նյու Յորքի նահանգապետը նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ հյուսիսային նահանգներում շարունակվող առատ ձյունը գրեթե կաթվածահար է արել ավտոմոբիլային երթևեկությունը Բուֆալո քաղաքում և հանգեցրել է Նյու Յորք նահանգի հիմնական ավտոմայրուղու ավելի քան 200 կմ հատվածի փակմանը:

TV OUT; MAGS OUT; MANDATORY CREDIT; BATAVIA DAILY NEWS OUT; DUNKIRK OBSERVER OUT; JAMESTOWN POST-JOURNAL OUT; LOCKPORT UNION-SUN JOURNAL OUT; NIAGARA GAZETTE OUT; OLEAN TIMES-HERALD OUT; SALAMANCA PRESS OUT; TONAWANDA NEWS OUT

View image on Twitter

View image on Twitter

View image on Twitter

View image on Twitter

View image on Twitter