Անընդունելի է Արցախը ՀՀ–ից տարանջատող ռոումինգ համակարգը. Նախախորհրդարան

13:47 • 20.11.14

Նախախորհրդարանը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարում ԼՂՀ–ի և ՀՀ–ի միջև ռոումինգային ծառայության առկայությունը։
Հայտարարությունում ասվում է հետևյալը.


«Նախախորհրդարանը բազմիցս հայտարարել է, որ Արցախի հարցի վերջնական լուծման միակ տարբերակը միավորման հանրաքվեի միջոցով Արցախի դե յուրե վերամիացումն է Հայաստանի Հանրապետությանը:


Այս առումով միանգամայն անընդունելի է Արցախը Հայաստանի Հանրապետությունից տարանջատող ռոումինգ համակարգը, որի առկայությունն ըստ էության ջուր է լցնում հակառակորդի ջրաղացին, ինչպես նաև ծառայում է մեր ժողովրդին կեղեքելու միջոցով օտար ընկերությունների հարստացման նպատակին:


Ուստի Նախախորհրդարանի քարտուղարությունը ողջունում է Արցախի տարածքում տարիներ շարունակ գործող ռոումինգ համակարգը բոյկոտելու վերաբերյալ ռեժիսոր Արշակ Զաքարյանի կազմակերպած ակցիան և բոլորին կոչ է անում միանալ դրան»: