Ադրբեջանը փորձում է մտացածին մեղադրանքներով քողարկել իր փաստարկների բացակայությունը. Տ. Բալայան

16:28 • 20.11.14

ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, Tert.am–ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հանկարծակի սկսել է շահարկել Բաքվի կողմից 20 տարուց ավել մոռացված ադրբեջանական կործանված ուղղաթիռի պատմությունը, ասաց, որ Ադրբեջանը սին արդարացումներ է փորձում գտնել։


«Ուսումնավարժական թռիչք իրականացնող Արցախի Պաշտպանության բանակի ուղղաթիռի սադրիչ խոցման հետևանքով առերեսվելով միջազգային հանրության հասցեագրված արձագանքին, Ադրբեջանը փորձում է սին արդարացումներ գտնել, մտացածին մեղադրանքներով՝ քողարկել իր փաստարկների բացակայությունը»,– ասաց նա։