Ալմաթիում ուսուցիչը դասի ժամանակ նռնակ է պայթեցրել. նա ձերբակալվել է
Ալմաթիի Դիզայնի և նորաձևության քոլեջում «Նախնական ռազմական պատրաստվածություն» առարկան դասավանդող ուսուցիչը դասի ընթացքում մարտական նռնակ է պայթեցրել:
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, ուսուցիչը կալանավորվել է երկու ամսով:
Պայթյունը որոտացել էր երկուշաբթի առավոտյան:
Ենթադրաբար պայթեցվել է ՌԳԴ-5 տեսակի նռնակը: Միջադեպի հետևանքով զոհվել է մի աշակերտուհի, ևս 12-ը հոսպիտալացվել են, 5-ը վիրահատության են ենթարկվել:










