Բահրեյնի թագավորն առաջին անգամ թույլ է տվել իր հետ «սելֆի» անել

14:24 • 20.11.14

Համացանցում են հայտնվել Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսա Ալ Խալիֆայի հետ առաջին «սելֆի» լուսանկարները: Դա իսկական սենսացիա է դարձել ողջ տարածաշրջանի համար, գրում է ria.ru-ն:

 

Լուսանկարները համացանցում տեղադրել են թագավորության թեքվոնդոյի ազգային հավաքականի մարզիկները, ում թագավորն իր պալատում ընդունել է չորեքշաբթի՝ միջազգային մրցումներում հաջող ելույթների առիթով շնորհավորելու համար:

 

Երիտասարդ մարզիկները թագավորի հետ բազմաթիվ «սելֆիներ» են արել և դրանք տեղադրել տարբեր սոցիալական կայքերում:

 

Չնայած ողջ աշխարհում «սելֆի» լուսանկարների (ինքնալուսանկար) մեծ տարածմանը՝ պահպանողական արաբական միապետությունների առաջնորդներն ու քաղաքական գործիչները չեն մասնակցում նման լուսանկարներին, այդ պատճառով համացանցում Բահրեյնի թագավորի հետ «սելֆին» մեծ արձագանք է ստացել: