Սկանդալ Բաթումում. ադրբեջանցին պատռել է Ալիևի նկարով պաստառը, իսկ չեխերը ոստիկանություն են կանչել

14:50 • 20.11.14

Բաթումում «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված քաղաքացիական հասարակության ֆորումի ընթացքում սկանդալ է տեղի ունեցել, տեղեկացնում է «Ենի Մուսավաթը»։

 

Համաձայն տարածված տեղեկատվության՝ չեխական People in Need կազմակերպությունն Ադրբեջանին քննադատող պաստառ է փակցրել:

 

Դա տեսնելով՝ ադրբեջանական պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել համաժողովին: Ադրբեջանական պատվիրակությունը դժգոհել է, որ մարդու իրավունքները ոտնահարվում են նաև այլ երկրներում, սակայն լուսանկարներ են տեղադրվել, որոնք հենց Ադրբեջանին են քննադատում:

 

Ադրբեջանական պատվիրակության անդամ Սալիմ Բաբաևը պատռել է վիրավորական պաստառը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարով, ինչից հետո Չեխիայի ներկայացուցիչները ոստիկանություն են կանչել: