ԱՄՆ-ում գրկախառնության կենտրոն բացած կինը 1 շաբաթում ունեցել է 10.000 հաճախորդ (լուսանկարներ)
Ամերիկուհի Սամանթա Հեսը մասնագիտանում է գրկախառնությունների և գուրգուրանքների գծով. նա Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում բացել է դրա համար նախատեսված Cuddle Up To Me կենտրոն, որն առաջին շաբաթվա ընթացքում արդեն ունեցել է 10.000 հաճախորդ, գրում է Independent-ը։
Նա ամեն այցելուից գանձում է 60 դոլար, որի համար երիտասարդ կինը և հաճախորդն ուղևորվում են հատուկ գրկախառնությունների համար նախատեսված սենյակ, պառկում անկողնում և մեկ ժամ գուրգուրում միմյանց։
Նա նշել է, որ նմանատիպ կենտրոն բացելու նպատակը մարդկանց այդքան անհրաժեշտ քնքշություն ու շփում պարգևելն է։ Գուրգուրանքները ներառում են մազերի շոյում, ձեռքսեղմում և տարբեր գրկախառնությունների դիրքեր։
Սամանթան ասել է, որ իր ծառայությունն այլ բնույթի ծառայություններ չի մատուցում։
Որոշ այցելուներ իրենց կարծիքն են հայտնել Սամանթային այցելելուց հետո՝ ասելով, որ այնքան հաճելի է պարզապես դիպչել ինչ որ մեկին և ամուր գրկել՝ առանց ետին մտքի, բացի այդ, հանդիպումից հետո նրանց ինքնազգացողությունն է լավացել։
Մեկ այլ այցելու էլ նշել է, որ Սամանթան կարողանում է պարգևել սիրված լինելու զգացողություն, որը շատ հաճելի է։
Խանութը բաց է երկուշաբթիից շաբաթ։






















