Մոսկվայում հայ գործարարի են սպանել. 54-ամյա Սերգեյ Դադայանի դին հայտնաբերել են գերեզմանոցում
Նոր Մոսկվայում Խովանի գերեզմանատանը սպանված գործարարի են հայտնաբերել, հայտնում է Life News-ը: Սերգեյ Դադայան անունով գործարարը մահացել է կրծքին ստացած հրազենային վնասվածքից:
Աղբյուրը հայտնում է, որ 54-ամյա Դադայանի դին հայտնաբերվել է այսօր ցերեկը՝ գերեզմանատան մուտքի մոտ կայանած մեքենայում:
Միջադեպի մանրամասները ճշտվում են, ընթացքի մեջ է հանցագործություն կատարողների որոնումը:










