Ռուսաստանում ձերբակալել են վրացի «օրենքով գող» Դավիթ Շարաբիձեին

00:10 • 20.11.14

Մերձմոսկվայում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են քրեական հեղինակություն Դավիթ Շարաբիձեին` Դաթո Թբիլիսցի մականունով, ում 2012-ին ՌԴ-ից Վրաստան էին արտաքսել:


Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU-ն` Վրաստանի 46-ամյա քաղաքացին ձերբակալվել է չորեքշաբթի: Անձնական խուզարկման ժամանակ նրա մոտ հայտնաբերվել և առգրավվել է 3.8 գրամ հերոին:


Քրեական գործ է հարուցվել «խոշոր չափի թմրանյութերի ձեռքբերման, պահպանման և տեղափոխման» հոդվածով: Ներկա պահին ստուգվում է Շարիբաձեի ներգրավվածությունը Մերձմոսկվայում կատարված այլ հանցագործությունների մեջ: