Ֆրանսիական ամսագիրը տուգանվել է Ժերար Դեպարդիեի լուսանկարները հրապարակելու համար

00:30 • 20.11.14

Դերասան Ժերար Դեպարդիեն շահել է դատական գործընթացն` ընդդեմ VSD ֆրանսիական շաբաթական ամսագրի: ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել են իրավաբանական աղբյուրները:


Դեպարդիեն հայց էր ներկայացրել` ընդդեմ լուսանկարների հրապարակման, որոնցում դերասանը պատկերված է Իտալիայի լողափում` երիտասարդ կնոջ ընկերակցությամբ:


Փարիզի դատարանը որոշել է, որ նմանօրինակ լուսանկարների հրապարակումը, որոնք արվել են առանց դերասանի թույլտվության, խախտում են նրա անձնական կյանքի իրավունքը:


Ամսագիրը տուգանվել է 8000 եվրոյով` ի շահ Դեպարդիեի և ևս 10000 եվրո պետք է վճարի դերասանին ուղեկցած կնոջը: