Օբամայի տատիկը ՄԱԿ-ի մրցանակ է ստացել (լուսանկարներ)
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ազգականը ՄԱԿ-ի մրցանակ է ստացել` Քենիայում իր հայրենի գյուղում մարդասիրական գործունեության համար, գրում է korrespondent.net-ը:
ՄԱԿ-ը պարգևատրել է ԱՄՆ նախագահի պապու 94-ամյա այրի Սառա Օբամային քենիական գյուղում իր գործունեության համար, որն Օբամայի ընտանիքի հայրենի գյուղն է:
Սառան անշահախնդրորեն օգնել է երեխաներին պատրաստվել դպրոցի: Նրանց թվում, ում նա օգնել է, եղել են ՁԻԱՀ-ով հիվանդ որբեր, հղի անչափահաս աղջիկներ և այլ երեխաներ, ովքեր այլ հանգամանքներում չէին կարողանա կրթություն ստանալ:















