Իրաքի Մոսուլ քաղաքում սպանվել է «Իսլամական պետության» առաջնորդը
«Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդը ավիահարվածի արդյունքում սպանվել է հյուսիսային Իրաքի Մոսուլ քաղաքում: Այս մասին հաղորդում է Business Insider-ը` Reuters-ին հղումով, որն էլ վկայակոչում է տեղի բնակիչներին ու բժշկական աղբյուրին:
Նրանց խոսքով` Ռադվան Թալեբ ալ-Համդոունին, որը նկարագրվում է որպես արմատական ռազմական խմբավորման առաջնորդը Մոսուլում, սպանվել է իր վարորդի հետ միասին. նրանց մեքենան ոչնչացվել է քաղաքի արևմտյան շրջանում չորեքշաբթի կեսօրին:
Խիստ դաժանությամբ աչքի ընկած ԻԼԻՊ խմբավորումը հյուսիսային Իրաքում իր դիրքերն ամրապնդել է հունիսին` գրեթե չհանդիպելով իրաքյան բանակի դիմակայությանը` հաստատվելով երկրում սուննիների կենտրոնական Անբար նահանգում:
Հաղորդվում է, որ Համդոունիին հուղարկավորել են նույն օրն ավելի ուշ` զինյալների մեծաքանակ խմբի ներկայությամբ:










