Իտալիայում ոսկերչական իրերի թանգարան կբացվի

19:18 • 20.11.14

Իտալիայի Վենետոյի շրջանի Վիչենցա քաղաքում դեկտեմբերի 24-ին Museo del Gioiello ոսկերչական արվեստին նվիրված թանգարան կբացվի: Այս մասին հաղորդում է Rosbalt.ru-ն:


Այն կտեղակայվի քաղաքի կենտրոնում Piazza Dei Signori հրապարակում՝ Վերածննդի դարաշրջանի բազիլիկ ոճով կառուցված Palladiana-ում:


Museo del Gioiello-ն Եվրոպայում բացառապես ոսկերչական արվեստին նվիրված առաջին ցուցահանդեսը կլինի: Ցուցասրահների ընդհանուր մակերեսը 500 քառակուսի մետր կկազմի:


Նոր թանգարանը կբաժանվի թեմատիկ բաժինների՝ արվեստ, նորաձևություն, անցյալի և ապագայի սրբապատկերներ,դիզայն և այլն: Ակտուալության պահպանման համար թանգարանի հավաքածուն երկու տարին մեկ կթարմացվի: